BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Ելք»-ը բացառում է հետընտրական համագործակցությունը ՀՀԿ-ի հետ

«Ելք»-ը բացառում է հետընտրական համագործակցությունը ՀՀԿ-ի հետ
04.03.2017 | 00:54

«Ելք» դաշինքը հնարավոր է համարում կոալիցիան ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի հետ՝ բացառությամբ ՀՀԿ-ի: «Բոլոր պայմաններով բացառում ենք միայն ՀՀԿ-ի հետ: Ոչ թե նրա համար, որ քաղաքական դաշտում շատ հոգեհարազատ գործընկեր ուժեր ենք տեսնում, այլ որովհետև մենք կարծում ենք, որ եթե խորհրդարանում մենք տեսնենք, որ կա իրական հնարավորություն Հայաստանում իշխանության փոփոխություն իրականացնելու համար, որպես հանրության առաջ ստանձնած պարտավորություն, մենք պետք է այդտեղ կարողանանք ճկուն գտնվել և, այո, հանուն փոփոխություններին գնանք քայլերի»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը: Միաժամանակ, դաշինքը վերապահումներ ունի՝ ընդդիմադիր դրոշով քարոզարշավ տանող բոլո՞ր ուժերն են իսկապես ընդդիմադիր:


«Ելք» դաշինքը բազմիցս է քննադատություն հնչեցրել, օրինակ, Սեյրան Օհանյանի և Գագիկ Ծառուկյանի հասցեին՝ կասկած հայտնելով, որ նրանք ավելի շուտ կոալիցիա կկազմեն ՀՀԿ-ի, քան ընդդիմադիր ուժերի հետ: «Բացառում ենք ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը: Հիմա եթե իրենք հայտարարեն, որ իրենք էլ են բացառում… Այդպիսի հայտարարություն միայն «Ելք» դաշինքն է արել»,- ասաց Էդմոն Մարուքյանը: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը դեռ պիտի տեսնի, թե ով է իսկապես պայքարելու իշխանությունների դեմ. «Ընտրակաշառք ընտրությունների ժամանակ բաժանվել է, և բաժանել է ոչ միայն հանրապետական կուսակցությունը: Հիմա էլ պիտի նայենք: Բազմաթիվ կուսակցություններ կան, որոնք հայտարարում են, որ իրենք ընդդիմադիր են, բայց ունեն սեփական հեռուստատեսություն, որը բավականին չեզոք ու բավականին լայն լուսաբանում է իշխանության թևին, որոնք ունեն լուրջ նյութական ռեսուրսներ: Էս մարդիկ, եթե ընտրություններին կմասնակցեն մաքուր, գումար չեն բաժանի, տեղամասերում մեր նշանակած վստահված անձերի ու հանձնաժողովի անդամների հետ հավասար կպայքարեն իշխանության կողմից արվող կեղծիքների դեմ, կնայենք, կքննարկենք՝ ում հետ ինչ համագործակցության գնանք»:


Դաշինքի թիրախը ՀՀԿ-ն է, բայց համաձայն չեն, թե ընդդիմադիրներին չպիտի քննադատեն: Էդմոն Մարուքյանն ասաց. «Հիմա եթե տեսնենք ընդդիմադիր կամ ինչ-որ ոչ-իշխանական ուժ ցուցակագրում է մարդկանց, որ փող բաժանի, արդյո՞ք պետք է լռենք դրա մասին: Բնականաբար ոչ»:


«Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսով «Ելք»-ի առաջնորդները առանձին-առանձին քարոզարշավ կանեն Հայաստանով մեկ, ավարտական փուլում արդեն միասնական հանրահավաքներ կլինեն: Նախընտրական մեկնարկային պայմանները դաշինքն անհավասար է որակում: Էդմոն Մարուքյանը վարչական ռեսուրսը նշեց. «Վերցրեք Հայաստանի հանրապետական կուսակցության հայտարարագիրը և նայեք քանի շենք, շինություն ունի այդ կուսակցությունը Հայաստանի Հանրապետության գյուղերից սկսած՝ մինչև Երևանի կենտրոն: Եվ տեսեք՝ մյուս քաղաքական միավորները հավասար հնարավորություններ ունե՞ն, թե՞ ոչ»:

Դիտվել է՝ 1132

Մեկնաբանություններ